Էդվարդ Սնոուդենի բացահայտումը շատ մարդկանց մոտ ցանկություն առաջացրեց համացանցում առավելագույնս գաղտնի պահել իրենց մասին ինֆորմացիան։
Գաղտնիության խնդիրը կարելի էր լուծել Blackphone
«գերպաշտպանված» սմարթֆոնի օգնությամբ: Այն չէին կարող վերահսկել նույնիսկ ազգային անվտանգության մարմինները: Բայց արի ու տես՝ նախագծին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Blackhat համակարգչային անվտանգության մասնակից Ջասթին Քեյզը կոտրել է սմարթֆոնը և չարտոնված կերպով մուտք գործել օպերացիոն համակարգ։ SecurityLab-ի հաղորդմամբ՝ «գուգլաֆոն»-ին կոտրել հաջողվել է ընդամենը 5 րոպեում։ Հիշեցնենք, որ Blackphone-ը աշխատում է Android-ի PrivatOS հատուկ պաշտպանված տարբերակով:
Վերջինիս հեղինակը վստահեցրել է, որ սմարթֆոնն ամբողջությամբ պաշտպանված է գաղտնալսումներից և չարտոնված մուտքերից։ Սակայն այն փաստը, որ փորձագետին հաջողվել է կոտրել «գերպաշտպանված» Blackphone-ը նման կարճ ժամանակահատվածում, վկայում է այն մասին, որ սմարթֆոնն ամենևին էլ գերպաշտպանված չէ։