Monday, January 12, 2015

Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել Windows 7 օպերացիոն համակարգ (սկավառակով կամ USB կրիչով)

Այսօր կսովորենք, թե ինչպես ֆորմատավորել (ֆորմատ անել) համակարգիչը և տեղադրել Windows 7 օպերացիոն համակարգ։


Մինչ ֆորմատին անցնելը մի քանի կարևոր ինֆորմացիա Windows օպերացիոն համակարգի մասին։ 

Windows–ը, որպես կանոն, լինում է 32(x86) և 64 bit տարբերակներով։ Որպեսզի պարզենք, թե որ տարբերակն է օգտագործվում համակագչում` Computer (Компютер) նշանի վրա մկնիկի աջ սեղմում ենք անում, ապա ընտրում Properties (Свойства)։ Բացված պատուհանի System type (Тип системы) բաժնում տեսնում ենք Windows–ի տարբերակը։


Համակարգչի հիշողությունը, որպես կանոն, կիսված է լինում մի քանի մասի (C, D և այլն...), իսկ Windows–ը տեղադրված է լինում C disk–ի մեջ։


Ուստի ֆորմատավորման ընթացքում ջնջվում են (ջնջում ենք) միայն C disk–ի պարունակությունը (այն իր մեջ ներառում է նաև համակարգչի desktop–ում գտնվող ֆայլերը)։ D, E կամ այլ disk–երը չեն ջնջվում։ Դա նշանակում է, որ մինչև ֆորմատավորման գործընթացին անցնելը պետք է պահպանել համակարգչի ողջ կարևոր ինֆորմացիան D կամ E disk–ի մեջ։

* Ի դեպ շատ կարևոր է հիշել C դիսկի ծավալը (ինձ մոտ 195 GB), այն մեզ պետք կգա ֆորմատավորման փուլում։


Եվ այսպես, ի՞նչ է մեզ պետք.

  • Համակարգիչ
  • Windows 7 օպերացիոն համակարգ
  • Disk կամ USB կրիչ
  • Nero կամ WinToFlash` համապատասխանաբար disk–ի կամ USB կրիչի վրա Windows–ը «ձայնագրելու»  համար

Քայլ 1. Ներբեռնում ենք Windows 7–ը բլոգից։

Քայլ 2. Ներբեռնում ենք Nero ծրագիրը (սկավառակի վրա ձայնագրելու համար) կամ WinToFlash ծրագիրը (USB կրիչի վրա ձայնագրելու համար)։

Քայլ 3. Սկավառակի վրա ձայնագրել ցանկացողները բացում են Nero–ն և ձայնագրում առաջին քայլով ներբեռնած .iso ֆայլը սկավառակի վրա։

USB կրիչի վրա ձայնագրել ցանկացողները բացում են WinToFlash ծրագիրը, միացնում կրիչը համակարգչին, միացնում "Use my ISO, RAR..." կետը, ընտրում .iso ֆայլը, ընտրում USB կրիչը և սեղմում Next։ Սպասում, մինչ տեղադրման գործնթացն ավարտվի և փակում ծրագիրը։


Քայլ 4. Համոզվում ենք, որ սկավառակը դրված է համակարգչի մեջ կամ USB կրիչը միացված է համակարգչին և restart ենք անում այն։

Քայլ 5. Եթե համակարգիչը առաջնային չի հասկանում սկավառակը կամ USB կրիչը, այլ բեռնավորում է Windows–ը, ապա մտնում ենք BIOS` համակարգիչը restart անելուց 1-2 վայրկյան հետո մի քանի անգամ սեղմելով Delete, F1, F2 կամ F10 կոճակը։


Այնուհետև Boot բաժնում որպես սկզբնաբեռնող սարք (1st Boot Device) նշում ենք սկավառակը (CD/DVD, CD-ROM Drive, ASUS CD-S500/A) կամ USB–ն (Removable Device, USB: Kingston DTG)։


BIOS–իդ դուրս գալու համար մտնում ենք Exit բաժին, սեղմում Exit Saving Changes և Ok։


Քայլ 6. Եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, ապա պետք է հայտնվի այսպիսի հաղորդագրություն` "Press any key to boot from CD or DVD..."։ Սեղմում ենք ցանկացած կոճակ, որպեսզի սկսվի ֆորմատավորումը։


Լինում են դեպքեր, երբ նման հաղորդագրություն չի հայտնվում։ Չենք հուսահատվում, կիրկին restart ենք անում համակարգիչը և սեղմում F12։ Բացվող պատուհանում ընտրում ենք CD-ROM Drive (սկավառակից բեռնավորելու համար) կամ Removable Device (USB կրիչից բեռնավորելու համար)։


Քայլ 7. Ընտրում ենք լեզուն և սեղմում Next։


Քայլ 8. Սեղմում ենք Install now, ընդունում ենք լիցենզային պայմանագիրը և սեղմում Next։

Քայլ 9. Ընտրում ենք Custom (advanced)։


Քայլ 10. Ամենակարևոր քայլը։ Հիմա ընտրում ենք այն Local Disk–ը, որտեղ պետք է տեղադրվի Windows–ը, այսինքն C disk–ը (կարող ենք տարբերել ծավալով, ինձ մոտ օրինակ 195 GB է)։


Քայլ 11. Սեղմում ենք Drive options (advanced), այնուհետև Delete և Next։

Քայլ 12. Սպասում ենք մինչև տեղադրման գործընթացն ավարտվի (ի դեպ` ընթացքում հնարավոր է համակարգիչը մի քանի անգամ restart լինի)։


Քայլ 13. Գրում ենք օգտատիրոջ և համակարգչի անունը, սեղմում Next։ Հանում ենք "Automatically activate Windows when I'm online" կետը և սեղմում Next։


Քայլ 14. Ընտրում ենք ապահովության պարամետրերը, ժամային գոտին, ամիս ամսաթիվը և նշում Home network։

Ահա և վերջ։ Համակարգիչը կմիանա հաշված վայրկյանների ընթացքում։



  • Windows-ը ակտիվացնելու համար ներբեռնեք Universal Activator-ը և տեղադրեք այն համակարգչի մեջ։