Microsoft-ի (աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերություն) նախկին գործադիր տնօրեն և ներկայիս նախագահ Բիլ Գեյթսը համտեսել է մարդկային արտաթորանքից արտազատված ջուրը:
Omniprocessor-ը բարեգործական նախագիծ է, որը ֆինանսավորում է Բիլ Գեյթսը Janicki Bioenergy ընկերության հետ միասին: Մարդկային արտաթորանքը մտնում է հատուկ վերամշակող կայան, որտեղ մաքրման գործընթաց է անցնում։ Կայանում եղած ջուրը գոլորշիանում է, ապա վերամշակվում: Վերամշակումից հետո արտանետումների մի մասը վերածվում է վառելիքի, որն ուղղվում է էլեկտրականության արտադրությանը: Օրինակ, 100 հազար մարդու արտաթորանքից կարելի է ստանալ 86 հազար լիտր ջուր եւ 250 կՎտ էլեկտրաէներգիա:
Եթե նախագիծը հաջող լինի, այն կարող է ամբողջ աշխարհում 770 միլիոն մարդկանց համար փրկություն դառնալ։ Այն կարող է լուծել աշխարհի երրորդ երկրներում խմելու ջրի հարցը:
Ինքը՝ Գեյթսը պնդում է, որ այդ ջուրը շատ համեղ է և անվտանգ: Փորձի արդյունքների մասին աշխարհի ամենահարուստ մարդը կիսվել է իր բլոգում: Բիլը հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ նա արտաթորանքից արտազատված ջուր է խմում: