Wednesday, January 21, 2015

iPhone 2G-ից սկսած մինչև iPhone 6 Plus. iPhone–ի էվոլուցիան

8 տարի առաջ Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր առաջին iPhone–ը։ Այդ ժամանակ դժվար էր այն անվանել սմարթֆոն։ iPhone–ը չէր ապահովում հավելվածների տեղադրում, ուներ թույլ տեսախցիկ և պրոզեսոր։


Սակայն iPhone–ը հեղափոխեց պատկերացումները բջջային հեռախոսի մասին։ Apple-ի ինովացիաների շնորհիվ այն այլևս միայն հեռաձայնելու գործիք չէ, այլ բազմաֆունկցիոնալ համակարգիչ։

Բլոգերները պատրաստել են GIF–անիմացիոն պատկեր, որը ցույց է տալիս iPhone–ի էվոլուցիոն զարգացումը սկսած առաջին մոդելից (ներկայացվել է 2007 թվականին)։



Շարժապատկերները ցանկացած ինֆոգրաֆիկայից լավ են «պատմում» iPhone–ի զարգացման մասին։ Փոխվել է դիզայնը, փոխվել են կոճակները, ֆորմ–ֆակտորը, նյութերը և դրանցից պատրաստվող մասերը, գույները, կմախքի հաստությունը, էկրանի չափսերը և այլն։ Փոփոխվել են նաև  գրեթե բոլոր ստանդարտ հավելվածները։