Չնայած Apple–ի և Samsung–ի «պատենտային պատերազմին»` ընկերությունները դեռ շարունակում են համագործակցել։ Samsung–ը առ այսօր հանդիսանում է Apple ընկերության չիփսեթների հիմնական մատակարարը։
Կուպերտինոյի ընկերությունը ամեն գնով պայքարում է Samsung–ից «անկախանալու» համար։ ԶԼՄ–ներում լուրեր են պտտվում, որ Apple–ի նոր դաշնակից կարող է դառնալ աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային ընկերություն Intel–ը։
Semiconductor ընկերության փորձագետ Ռոբերտ Մայրեն ավելի վաղ հայտարարել է, որ Apple–ն առաջ է անցել Intel–ից` պրոցեսորների նախագծման և մշակման ավելի արդյունավետ արդյունաբերության հարցում։ Մայրեն նման եզրահանգման է եկել` ուսումնասիրելով նոր սերնդի A8 պրոցեսորները, որոնք մշակվել են iPhone 6–ի և iPhone 6 Plus–ի համար։