Thursday, December 25, 2014

Ղրիմի բնակիչները կզրկվեն Skype-ից, Gmail-ից և iCloud-ից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է Միացյալ Նահանգներից որևէ ապրանք կամ ծառայություն արտահանել Ղրիմ։


Այն իր մեջ ներառում է նաև Skype–ի, Windows–ի, iCloud–ի, Gmail–ի և այլ հայտնի ծրագրերի ու ծառայությունների արգելափակումը Ղրիմի տարածքում։ Նախագահը իր հրամանագրով գրեթե լիակատար արգելք է սահմանել Ղրիմի նկատմամբ` արգելափակելով այնպիսի ամերիկյան ծրագրերի համացանցային հասանելիությունը, ինչպիսիք են Firefox–ը Google Chrome–ը, Java–ն, և այլն...

Հիմա օրենքով ամերիկյան հայտնի ընկերությունները պարտավոր են մերժել Ղրիմի բոլոր քաղաքացիներին, ովքեր կփորձեն ներբեռնել, գրանցվել կամ օգտվել վերը նշված ծառայություններից։