Հաքերները TaiGJBreak անվանմամբ ծրագիր են թողարկել` Apple ընկերության բոլոր iOS 8.1.2 համակարգով աշխատող սարքավորումները կոտրելու համար։
Կոտրման գործընթացը կոչվում է
Jailbreak։ Այն թույլ է տալիս մուտք գործել սարքավորման ֆայլային համակարգ,
անվճար տեղադրել այն հավելվածները, որոնք վճարովի են, փոխել և ավելացնել
տարբեր թեմաներ, ֆունկցիաներ և էֆեկտներ։
Ի՞նչ է պետք jailbreak անելու համար.
- iPhone/iPad/iPod
- iOS 8.1.2 օպերացիոն համակարգ
- Համակարգիչ (Windows)
- iTunes
Ինչպես անել jailbreak iOS 8.1.2 համակարգը (iPhone, iPad, iPod)
Քայլ 1. Ներբեռնում ենք TaiGJBreak ծրագիրը պաշտոնական կայքից կամ բլոգից։
Քայլ 2. Եթե սարքավորման վրա անցակոդ կա դրված` մտնում ենք Settings (Настройки) - Touch ID/Passcode (Touch ID и Пароль) և հանում այն։
Քայլ 3. Մտնում ենք Settings (Настройки) - iCloud և անջատում Find My iPhone (Найти iPhone) ծրագիրը։
Քայլ 4. Եթե
ցանկանում ենք պահպանել ֆայլերը համակարգչի մեջ, ապա միացնում ենք
սարքավորումը համակարգչին, բացում ենք iTunes ծրագիրը և սեղմում Back Up
Now։
Քայլ 5. Բացում ենք TaiGJBreak ծրագիրը որը ներբեռնել էինք առաջին քայլում (Run as administrator ռեժիմով)։ TaiGJBreak֊ը ցույց կտասարքավորման մոդելը և OS֊ը։
Քայլ 6. Անջատում ենք 3К Assistant ռեժիմը և սեղմում Start։
Քայլ 7. TaiGJBreak֊ը սկսում է անել Jailbreak։
Գործողության ավարտից հետո սարքավորումը կանջատվի և կմիանա, ինչից հետո iDevice֊ի մեջ կհայտնվի Cydia֊ի նշանը։ Ահա և վերջ, Jailbreak Successful!