Wednesday, August 13, 2014

Ինչպե՞ս ձայնագրել/տեսաձայնագրել Skype-ի զանգերը

21-րդ դարում դժվար թե գտնվի մեկ օգտատեր, ով լսած չլինի Skype-ի մասին։ Skype-ը մասնավոր ծրագիր է, որը թույլ է տալիս հեռաձայնել միմյանց հետ համակարգչի օգնությամբ։ Զանգերը Skype-ից օգտվողների միջև անվճար են, մինչդեռ զանգեր դեպի ֆիքսված և բջջային հեռախոսներ վճարովի են։ Երբեմն այս կամ այն պատճառով անհրաժեշտ է լինում ձայնագրել զրուցակցին։ 


Free Video Call Recorder-ը բավականին պարզ ինտերֆեյսով ծրագրի է, որը որը թույլ է տալիս անձայն և գաղտնի ձայնագրել զրուցակցին, չի պահանջում բարդ գործողություններ և հեշտ է օգտագործման համար։

Քայլ 1. Ներբեռնում ենք Free Video Call Recorder ծրագիրը։

Քայլ 2․ Տեղադրում ենք համակարգչի մեջ։


Քայլ 3․ Բացում ենք Skype-ը։

Քայլ 4․ Բացում ենք Free Video Call Recorder ծրագիրը։

Քայլ 5․ Կատարում ենք ցանկացած զանգ (video, audio)։

Քայլ 6․ Երբ զրուցակիցը միանում է՝ սեղում ենք Record (կարմիր կոճակը)․



Ահա և վերջ։ Ձայնագրությունը կարող եք տեսնել սեղմելով Show in folder կոճակը։