Forbes բիզնես–ամսագրի կազմած վարկանիշային աղյուսակում Apple–ը կրկին գլխավորում է առաջին հորիզոնականը։
Անցյալ տարվա ընթացքում Apple ընկերության արժեքն ավելացել է 19%–ով։ Ներկայումս այն գնահատվում է 124,2 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշը գրեթե 2 անգամ բարձր է Microsoft–ի ցուցանիշից։ Apple-ը համաշխարհային բարձր տեխնոլոգիական շուկայի հիմնական դերակատարն է, ներկայումս Apple–ի կապիտալիզացիան կազմում է 638,5 մլրդ դոլար։
Վարկանիշի երկրորդ տեղում Microsoft ընկերությունն է, որի արժեքը այժմ կազմում է 63 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է Google որոնողական համակարգը (56,6 մլրդ դոլար): Աշխարհի ամենաթանկ բրենդների թոփ տասնյակում տեղ են գտել նաև Coca-Cola–ն (56,1 մլրդ դոլար), IBM-ը (47,9 մլրդ դոլար), McDonald's-ը (39,9 մլրդ դոլար), General Electric-ը (37,1 մլրդ դոլար), Samsung-ը (35 մլրդ դոլար), Toyota–ն (31,3 մլրդ դոլար) և Louis Vuitton–ը 29,9 մլրդ դոլար): Ի դեպ` զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Coca-Cola–ն 13 տարի շարունակ գլխավորել է աղյուսակը: