Հաքերները Pangu անվանմամբ ծրագիր են թողարկել` Apple ընկերության բոլոր iOS 8 համակարգով աշխատող սարքավորումները կոտրելու համար։
Կոտրման գործընթացը կոչվում է Jailbreak։ Այն թույլ է տալիս մուտք գործել սարքավորման ֆայլային համակարգ, անվճար տեղադրել այն հավելվածները, որոնք վճարովի են, փոխել և ավելացնել տարբեր թեմաներ, ֆունկցիաներ և էֆեկտներ։
Ի՞նչ է պետք jailbreak անելու համար.
- iPhone/iPad/iPod
- iOS 8/8.1 օպերացիոն համակարգ
- Համակարգիչ (Windows/Mac OS)
- iTunes
Ինչպես անել jailbreak iOS 8/8.1 համակարգերը (iPhone, iPad, iPod)
Քայլ 1. Ներբեռնում ենք Pangu 1.2.1 ծրագիրը պաշտոնական կայքից կամ բլոգից։
Քայլ 2. Եթե սարքավորման վրա անցակոդ կա դրված` մտնում ենք Settings (Настройки) - Touch ID/Passcode (Touch ID и Пароль) և հանում այն։
Քայլ 3. Մտնում ենք Settings (Настройки) - iCloud և անջատում Find My iPhone (Найти iPhone) ծրագիրը։
Քայլ 4. Մտնում ենք Settings (Настройки), միացնում Airplane Mode (Авиарежим)–ը։
Քայլ 5. Եթե ցանկանում ենք պահպանել ֆայլերը համակարգչի մեջ, ապա միացնում ենք սարքավորումը համակարգչին, բացում ենք iTunes ծրագիրը և սեղմում Back Up Now։
Քայլ 6. Բացում ենք Pangu ծրագիրը որը ներբեռնել էինք առաջին քայլում (Run as administrator ռեժիմով)։
Քայլ 7. Համոզվում ենք, որ սարքավորումը միացված է համակարգչին և սեղմում Start Jailbreak:

Քայլ 8. Բացվող պատուհանի մեջ ընտրում ենք Already did։
Քայլ 9. Pangu–ն սկսում է անել Jailbreak։ Գործողության ընթացքում սարքավորումը մի քանի անգամ կանջատվի և կմիանա (ոչնչի ձեռք տալ պետք չէ)։
Քայլ 10. Տեղադրման ավարտից հետո սարքավորման մեջ կհայտնվեն Pangu–ի և Cydia–ի նշանները։ Ահա և վերջ։