Tuesday, September 15, 2015

Անցումը դեպի iOS 9: Ի՞նչ անել, նախքան թարմացումը

iOS 9-ի վերջնական տարբերակը կթողարկվի սեպտեմբերի 16-ին: Երկար սպասված ՕՀ-ին սպասում են միլիոնավոր օգտատերեր՝ աշխարհի տարբեր անկյուններից, սակայն քչերն են նախապատրաստում իրենց սարքավորումները՝ անցմանը դեպի նոր օպերացիոն համակարգ։



Ստուգել համատեղելիությունը


iOS 9-ի հետ համատեղ սարքերի ցուցակը հրապարակվել էր դեռ հունիսին՝ ՕՀ-ի առաջին թեստային տարբերակի ներկայացման ժամանակ։ Բոլոր iOS 8-ով աշխատող սարքավորումները համատեղելի են նաև iOS 9-ի հետ։

iPhone:
  • iPhone 6 Plus
  • iPhone 6
  • iPhone 5s
  • iPhone 5c
  • iPhone 5
  • iPhone 4s
iPad:
  • iPad Air 2
  • iPad Air
  • iPad 4
  • iPad 3
  • iPad 2
  • iPad mini 3
  • iPad mini 2
  • iPad mini
iPod:
  • iPod touch 6G
  • iPod touch 5G

Ցանկում կարող եք տեսնել արդեն «հնացած» iPhone 4S-ը և iPad mini-ն։ Որոշ օգտատերեր չեն ցանկանում թարմացնել iOS-ը՝ վախենալով սարքավորման աշխատանքի հետ խնդիրներից։ Սակայն ամենևին էլ պետք չէ խուսափել թարմացումից, ավելին՝ թարմացումն անհրաժեշտ է, քանի որ iOS 9-ի ստեղծման գլխավոր խնդիրներից մեկը եղել է հին սարքավորումների արդյունավետության բարելավումը։ Apple-ը ցանկացել է լուծել ՕՀ-ի արագության հետ կապված բոլոր խնդիրները։


Մաքրել սարքը և ազատել տարածություն


iOS 9-ը տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 1.3 GB ազատ տարածություն, ի տարբերություն iOS 7-ի և iOS 8-ի, որոնք զբաղեցնում են գրեթե 4 GB տարածություն։ Առաջին հերթին իմաստ կա հրաժեշտ տալ բոլոր այն հավելվածներին, որոնք չեք օգտագործում։ Իհարկե սա պարտադիր չէ, սակայն ոչինչ չի խանգարում թարմացումից առաջ տարածություն ազատել սարքավորման մեջ։


Պահպանել SHSH blobs-ները


SHSH blobs թվային «սերտիֆիկատների» պահպանումը այդքան էլ կարևոր չէ, սակայն խորհուրդ է տրվում հատկապես այն մարդկանց, ովքեր, հնարավոր է, հետագայում ցանկանան հետ անցնել iOS 8-ի։ Որպեսզի պահպանեք SHSH Blobs-ը համակարգչի մեջ, անհրաժեշտ է ներբեռնել TinyUmbrella ծրագիրը։