Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը Late Show with Stephen Colbert հեռուստաշոույի ընթացքում բացատրել է, թե ինչու է հայտնել ամբողջ աշխարհին իր սեռական կողմնորոշուման մասին։ Կուկի խոսքով` նա մեծ պատասխանատվություն է զգացել այդ քայլին գնալով։
Թեև շատերը, ում հետ աշխատում էր Կուկը, գիտեին իր կողմնորոշման մասին, այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը որոշեց նման քայլի գնալ հրապարակավ: Թիմի խոսքով՝ իրեն ոգևորել է Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը՝ «Կյանքում առավել մշտամնա ու հրատապ հարցն է. ի՞նչ եք դուք անում ուրիշների համար»:
Ինձ համար ակնհայտ է, որ երեխաները դպրոցում դարձել են ծաղրի առարկա, սա խտրականություն է երեխաների հանդեպ։ Երեխաներից հրաժարվում են նույնիսկ իրենց ծնողները: Ես զգացի, որ պետք է ինչ-որ բան անեմ , - ասել է Թիմ Կուկը։
«Ես շատ եմ գնահատում իմ անձնական կյանքը, սակայն ես զգացել եմ, որ կան բաներ, որոնք շատ ավելի կարևոր են, - հավելել է Apple-ի տնօրենը, - այսպիսով ես որոշեցի ասել ճշմարտությունը։ Շատերն արդեն գիտեին, շատ մարդկանց համար դա նորություն չէր: Դա նման է մի բանի մասին իմանալու, որը վաղուց կարողանում էր անել ձեր iPhone-ը, սակայն դուք չգիտեիք դրա մասին»:
Կուկը խոստովանել է իր միասեռական լինելու մասին դեռ անցած տարի, թեև իր կողմնորոշման մասին լուրերը պտտվում էին վաղուց: