Հաճախ մարդիկ ինչ-ինչ պատճառներով ցանկանում են թաքցնել որոշ հավելվածներ իրենց սմարթֆոններից։ Ցավոք, iOS օպերացիոն համակարգը պաշտոնապես չունի նման գործառույթ, սակայն օգտատերերին հաջողվել է գտնել դրա լուծումը։ Թաքցնել հավելվածների պատկերները հնարավոր է iOS 9-ով աշխատող ցանկացած սարքավորման վրա։
- Համոզվում ենք, որ առաջին էկրանում չկա ազատ տարածություն հավելվածների համար
- Ընտրում ենք հավելվածը, որը ցանկանում ենք թաքցնել
- Տեղափոխում ենք առաջին էկրան և տեղադրում որևէ այլ հավելվածի մեջ (ստեղծվում է թղթապանակ)
- Առանց բաց թողնելու իջեցնում ենք նրքևի վահանակի վրա և սահեցնելով բաց թողնում
Այսպիսով՝ հավելվածների պատկերները անհետանում են էկրանի վրայից, սակայն չեն ջնջվում։ Թաքցված հավելվածները կարող եք գտնել որոնման միջոցով, իսկ վերականգնել՝ սարքավորումը վերբեռնելու (restart) միջոցով։