Saturday, September 10, 2016

Apple-ը ցուցադրել է iPhone 7-ի տեսախցիկի հնարավորությունները

Ամերիկյան Apple ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները՝ 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով: Նոր սերնդի Retina էկրան, բարձր արտադրողականություն, iOS 10 պլատֆորմ... Ընկերությունը իր պաշտոնական կայքում ներկայացրել է iPhone 7-ով արված յուրօրինակ և տպավորիչ լուսանկարներ։



Thursday, August 11, 2016

Կյանքը Ջոբսից հետո․ ինչպես է փոխվել Apple ընկերությունը՝ Թիմ Քուկի ղեկավարության ներքո

Ամերիկյան Apple ընկերությունը հանդիսանում է ՏՏ շուկայի առաջատարը։ Apple-ի յուրաքանչյուր նոր արտադրանք գրավում է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը: Քչերն են մտածել, թե ինչպես է կորպորացիան փոխվել վերջին տարիներին, թե ինչպիսի տրանսֆորմացիայի են ենթարկվել խնձորային սարքավորումները։ 


Thursday, June 16, 2016

66 նոր ֆունկցիա` iOS 10–ում

iOS 10 օպերացիոն համակարգն արդեն ճանապարհին է։ Նոր ՕՀ–ը, իսկապես,  լի է բազմատեսակ նորարարություններով։ iOS 10–ում էապես բարելավվել է կայունությունը և էներգաարդյունավետությունը։ Նրանում տեղ են գտել նոր և օգտակար ֆունկցիաներ, որոնք, անկասկած, «խնձորային» սարքավորումներ օգտագործողների կողմից բարձր գնահատականի կարժանանան։

Wednesday, May 25, 2016

Ինչպես թաքցնել հավելվածները iOS 9-ով աշխատող ցանկացած սարքավորման վրա՝ առանց jailbreak (video)

Հաճախ մարդիկ ինչ-ինչ պատճառներով ցանկանում են թաքցնել որոշ հավելվածներ իրենց սմարթֆոններից։ Ցավոք, iOS օպերացիոն համակարգը պաշտոնապես չունի նման գործառույթ, սակայն օգտատերերին հաջողվել է գտնել դրա լուծումը։ Թաքցնել հավելվածների պատկերները հնարավոր է iOS 9-ով աշխատող ցանկացած սարքավորման վրա։

Thursday, March 24, 2016

7 փաստ, որ պետք է իմանալ` նախքան iPhone SE գնելը

Կալիֆորնիայում մարտի 21–ին հատուկ միջոցառման շրջանակներում կայացավ Apple-ի նոր գաջեթների շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց երկար սպասված iPhone SE սմարթֆոնը։ 

Friday, March 18, 2016

8 ժեստ iOS–ում, որոնց մասին, հնարավոր է, չգիտեք

ժեստային կառավարումը չափազանց հարմարավետ և անհրաժեշտ գործառույթ է ժամանակակից սմարթֆոններից օգտվելու համար։ Այսօր սմարթֆոն արտադրող ընկերությունները չեն կարող առաջարկել միայն կոճակային ինտերֆեյսով սարքավորումներ, քանի որ դրանք ոչ միայն հնացել են և այլևս չունեն պահանջարկ, այլ նաև` այնքան ֆունկցիոնալ չեն, որքան սենսորային էկրանը։


Thursday, January 7, 2016

2015–ի լավագույն բջջային հավելվածները

2015 թվականին թողարկվեցին բավականին հետաքրքիր և ուշագրավ բջջային հավելվածներ։ Դրանք ներբեռնվեցին տասնյակ միլիոնավոր անգամներ, սիրվեցին և արժանացան բարձր վարկանիշի։ Ստորև ներկայացնում ենք նրանցից լավագույններին։