Tuesday, April 21, 2015

Orby Widgets. 10 վիդջեթներով հավելվածն անվճար (ակցիա)

Orby Widgets-ի ծրագրավորողները թույլ են տալիս ժամանակավորապես անվճար ներբեռնել հավելվածը App Store-ից։



Հավաքածուի մեջ առկա են 10 ինտերակտիվ վահանակներ՝ Notification Center-ի համար։

Memory-ն ցույց է տալիս RAM-ի (օպերատիվ հիշողության) մասին տեղեկություն, CPU-ն՝ պրոցեսորի բեռնվածության, Storage-ը՝ սկավառակի հիշողության և դրա վրա հասանելի տարածության մասին տեղեկություն։ Battery-ն գնահատում է մարտկոցի լիցքավորվածության մակարդակը և լիցքաթափման ժամանակը։ Հավաքածուն իր մեջ ներառում է նաև Network-ի, Network Addresses-ի և Runtime-ի մասին տեղեկություն: Առաջինը ցույց է տալիս, թե ինչքան ծավալով ինտերնետ է ծախսվել WiFi-ի և բջջային ցանցի միջոցով։ Երկրորդը հնարավորություն է տալիս իմանալ Mac և IP հասցեները, իսկ երրորդը ցույց է տալիս սարքավորման օգտագործման ժամանակը։

Orby Widgets-ը հասանելի է iOS 8-ով աշխատող սարքավորումների համար, այն կարող եք անվճար ներբեռնել App Store-ից։