Thursday, April 30, 2015

Եվս 19 քաղաք՝ Apple-ի եռաչափ քարտեզում

Ամերիկյան Apple ընկերությունը ընդլայնել է 3D Flyover ռեժիմը` ֆիրմային քարտեզագրական ծառայությունում։  Միացյալ Նահանգների և Եվրոպայի ևս 19 բնակավայրեր այժմ հասանելի են եռաչափ ռեժիմով։ Apple-ի քարտեզային ծառայություններից կարող են օգտվել միայն iPhone-ի, iPod-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերը։


Apple-ի ֆիրմային քարտեզը աչքի է ընկնում այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք են օրինակ «թեթև» վեկտորային գրաֆիկան, մաքսիմալ կատարելագործված օգտագործումը անցանց (offline) ռեժիմում, ծախսվող թրաֆիկի նվազեցումը, ձայնային կառավարումը և եռաչափ Flyover ռեժիմը։ Մոլորակի քաղաքները աստիճանաբար ձեռք են բերում ծավալային, արտահայտիչ ուրվապատկերներ։ Վերջիններիս թվում են՝


  • Բադախոս, Իսպանիա
  • Բարի, Իտալիա
  • Բելֆաստ , Իռլանդիա
  • Քանբերա, Ավստրալիա
  • Շամբոր ֆրանսիա
  • Շատոնեֆ դյու Պապ, Ֆրանսիա
  • Չիչեն Իցա, Մեքսիկա
  • Կոիմբրա, Պորտուգալիա
  • Քուլական, Մեքսիկա
  • Դուրբան, Հարավային Աֆրիկա
  • Ուելվա, Իսպանիա
  • Լե Ման ֆրանսիա
  • Մոն Սեն Միշել, Ֆրանսիա
  • Մոնպելիե, Ֆրանսիա
  • Նելսոն, Նոր Զելանդիա
  • Նիմ, Ֆրանսիա
  • Պեստում, Իտալիա
  • Ռեյմս, Ֆրանսիա
  • Տեոտիուկան, Մեքսիկա

Apple-ի 3D քարտեզների վրա է հայտնվել նաև Արկի ազգային պարկը, որը գտնվում է Յուտա նահանգում։


Պլանավորու՞մ է արդյոք Apple-ը անցկացնել Flyover նկարահանում Հայաստանում՝ դեռ հայտնի չէ: