Wednesday, April 1, 2015

iPhone-ի գաղտնի ծառայողական ծածկագրերը

Ժամանակակից սմարթֆոնները իրենց մեջ պարունակում են շատ գաղտնիքներ։ iPhone-ը նույնպես բացառություն չէ։ Ոչ բոլորը գիտեն, որ iPhone-ում առկա են հատուկ գաղտնի կոդեր, որոնց օգնությամբ հնարավոր է ստանալ տարբեր տեղեկություններ սարքի և ցանցային օպերատորի մասին։


Օրինակ՝ հնարավոր է կարգավորել մուտքային և ելքային զանգերը, միացնել անանուն զանգերը, զանգի սպասում/պահումը, իմանալ սմարթֆոնի IMEI-ը և այլն։ Նման ֆունկցիաների գոյության մասին օգտատերերի զգալի մասը չի լսել երբևէ։


Գաղտնի հրամանների մուտքագրումը պետք է անել «Phone» հավելվածի  «Keypad» բաժնում։

*#06# – ցույց է տալիս սերիական համարը (այն ուրահատուկ է ցանկացած հեռախոսի համար), հեռախոսը կորցնելու դեպքում ոստիկանությունը արագ կարող է գտնել այն

*3001#12345#* – գաղտնի մենյու, որը ցույց է տալիս ինֆորմացիա SIM քարտի, բջջային ցանցի և ազդանշանի մակարդակի մասին

*#43# – ցույց է տալիս զանգի սպասում ծառայության մասին տեղեկություն

*43# – միացնում է զանգի սպասում ծառայությունը

#43# – անջատում է զանգի սպասում ծառայությունը

*#21# – ցույց է տալիս զաանգի, հաղորդագրությունների և այլ տվյալների վերահասցեավորման մասին ինֆորմացիա

##002# – անջատում է  զանգի վերահասցեավորումը

*#33# – ելքային ծառայությունների՝ զանգերի և SMS-ների արգելափակման մասին ինֆորմացիա

*33*# – միացնում է զանգի արգելափակում ծառայությունը

#33*# – անջատում է զանգի արգելափակում ծառայությունը

#31#հեռախոսահամարը – արգելափակում է զանգահարողի հեռախոսահամարի իդենտիֆիկացիան

*3370# – միացնում է «полноразрядное кодирование» ռեժիմը (այն բարելավում է կապի որակը, սակայն նվազեցնում է մարտկոցի կյանքը)

#3370# – անջատում է «полноразрядное кодирование» ռեժիմը

*#5005*7672# – ցույց է տալիս բջջային օպերատորի սպասարկման կենտրոնի հեռախոսահամարը