Հաճախ համակարգչում նոր ծրագիր տեղադրելուց առաջ այն առաջարկում է կարդալ և ընդունել լիցենզային պայմանագիրը։ Որպես կանոն՝ այդ փաստաթղթերը ոչ ոք չի կարդում, թեև երբեմն նրանց մեջ զավեշտալի կետեր են հանդիպում։
Օրինակ, եթե դուք Apple-ի օգտատեր եք և որոշել եք ատոմային ռումբ ստեղծել և որպես առանցքային բաղադրիչ օգտագործել եք iTunes-ը, ապա ձեզ սպասվում է դատավարություն, քանի որ դուք համաձայնվել եք iTunes-ի դրույթներին և պայմաններին, որի կետերից մեկում ասվում է.
«Դուք համաձայնվում եք, որ չեք օգտագործի այս ապրանքները այն նպատակներով, որ արգելված են Միացյալ Նահանգների օրենքով, ներառյալ, բայց չսահմանափակելով միջուկային, հրթիռային, քիմիական կամ կենսաբանական զենքերի զարգացումը, ձևավորումը և արտադրությունը»։
Այս կետն, իհարկե, խափան է հանդիսանում մոլորակի ոչնչացման գործում։ Այժմ «չար հանճարները» պետք է գտնեն այլ ուղիներ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։ Օրինակ՝ Windows Media Player-ի օգնությամբ։