Monday, March 9, 2015

Ինչպես վերականգնել ջնջված ինֆորմացիան

Պատահում են դեպքեր, երբ համակարգչից ջնջվում են կարևոր ֆայլեր։ Դրանց մեծ մասը հնարավոր է վերականգնել Recuva ծրագրի օգնությամբ: Իրականում ֆայլերը պահպանվում են համակարգչի կոշտ սկավառակի վրա նույնիսկ աղբամանից (Recycle Bin) ջնջվելու դեպքում։


Recuva ծրագիրը շատ պարզ է օգտագործման համար և վերականգնում է ջնջված ինֆորմացիան րոպեների ընթացքում։


Քայլ 1․ Ներբեռնում ենք Recuva ծրագիրը պաշտոնական կայքից կամ բլոգից։

Քայլ 2․ Տեղադրում ենք համակարգչի մեջ և բացում։

Քայլ 3․ Ընտրում ենք ջնջված ֆայլերի տեսակը և սեղմում Next։


Քայլ 4․ Նշում ենք այն թղթապանակը, որտեղից ջնջվել են ֆայլերը (եթե չեք հիշում՝ նշեք «I'm not sure»)։


Քայլ 5․ Ընտրում ենք Enable Deep Scan և սեղմում Start։


Գործընթացի ավարտից հետո ցուցակից ընտրում ենք այն ֆայլերը, որոնք ցանկանում ենք վերականգնել, ապա սեղմում Recover։ Նշում ենք թղթապանակը, որտեղ ցանկանում եք պահպանել ջնջված ինֆորմացիան և սեղմում Ok։