Ամերիկյան Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում Spring Forward միջոցառման շրջանակներում ներկայացրել է նոր MacBook-ը:
Այն ունի 12 դյույմ անկյունագծով Retina էկրան և կշռում է 920 գրամ։ Հաստությունը 13.1 մմ է, որը 40%-ով ավելի բարակ է նախորդ մոդելից։ Բազային մոդելն ունի երկմիջուկ Intel Core M պրոցեսոր, 8 GB օպերատիվ հիշողություն և Intel HD 3500 գրաֆիկական քարտ։ Նոր Macbook-ը վաճառքի կհանվի հաջորդ ամիս՝ 3 գույներով` ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն: Այն իր տեխնիկական նկարագրով գերազանցում է բոլոր նախորդ մոդելներին: Նոր MacBook-ում առաջին անգամ կօգտագործվի նորագույն USB-C պորտը։
Մարտկոցն էլ ավելի է հզորացել, այն թույլ կտա աշխատել մինչև 9 ժամ: Փոխվել է նաև ստեղնաշարի մեխանիզմը, ուստի տպելն ավելի հեշտ ու հաճելի կլինի։
MacBook-ից բացի, ներկայացվել է նաև Apple Watch-ը
Ամենաառաջադեմ ժամացույցը թույլ կտա հետևել սեփական առողջությանը, մարզական ակտիվությանը, կատարել զանգեր, ամրագրել տոմսեր և այլն։ Մարտկոցի կյանքը երկար է՝ մոտ 18 ժամ՝ անդադար օգտագործման դեպքում։ Apple Watch-ը վաճառքի կհանվի ապրիլի 24-ից։ Այն ներկայացվել է մի քանի մոդելներով, որոնց գները ևս տարբեր են։
Apple Watch Sport - $350-399
Apple Watch Collection - $549-1,049