Monday, March 9, 2015

Մոլորակը գիշերով՝ Միջազգային տիեզերական կայանից

Միջազգային տիեզերական կայանի (International Space Station) տիեզերագնացները հրապարակել են աննկարագրելի գեղեցիկ տեսահոլովակ, որտեղ ներկայացված է Երկիր մոլորակը գիշերով՝ ավելի քան 402 կմ բարձրությունից։

 

Միջազգային տիեզերական կայանը բազմանպատակ տիեզերական հետազոտական ուղեծրային կայան է: Այն համատեղ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են 15 երկրներ։ Ստորև ներկայացված տեսանյութում կարելի է տեսնել երկնակամարից բացվող ցնցող տեսարան։