Tuesday, March 3, 2015

Apple-ը պաշտոնապես դարձել է ավտոարտադրող

Ամերիկյան հայտնի Apple ընկերությունը այժմ պաշտոնապես հանդիսանում է ավտոարտադրող։ Այդ մասին տեղեկացնում է չեխական Apfelblog կայքը։ Խոսքը գնում է ոչ միայն ավտոմեքենաների արտադրության մասին, այլ նաև ինքնաթիռների և նավերի։


Bloomberg-ի հաղորդմամբ՝ մինչև 2020 թվականը Apple-ը կսկսի ավտոմեքենաների արտադրությունը։ Մեքենա ստեղծելու գաղափարը հավանության է արժանացել ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի կողմից դեռ 2014 թվականին։ 2015 թվականի փետրվարից Apple-ը սկսել է մասնագետների հավաքագրումը, սակայն թիմն առայժմ ամբողջությամբ չի հավաքագրվել։



Որպես կանոն՝ մեքենա արտադրողներին անհրաժեշտ է գրեթե 7 տարի նոր մոդել ստեղծելու համար։

Apple-ի ավտոմեքենան կստեղծվի խիստ գաղտնիության պայմաններում։