Ամերիկյան Apple ընկերությունը 2014 թվականի աշնանը ներկայացրեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները՝ 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով: Նոր սերնդի Retina էկրան, բարձր արտադրողականություն, iOS 8 պլատֆորմ... Այսօր ընկերությունը իր պաշտոնական կայքում ներկայացրել է iPhone 6-ով արված յուրօրինակ լուսանկարներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Օրեցօր ավելի շատ մարդիկ են լուսանկարում iPhone-ով՝ ֆոտոխցիկի փոխարեն: iSight տեսախցիկն ունի նոր Focus Pixels սենսոր և այնպիսի նոր վիդեո բնութագրիչներ, ինչպիսիք են 1080p HD-ին 60 կադր/վարկյանում, դանդաղեցված՝ 240 կադր/վարկյանում և time-lapse վիդեո ռեժիմները: Տեսախցիկը, որը փոխում էր լուսանկարները, այժմ փոխում է նաև տեսահոլովակները:
Մարդիկ ամեն օր հրաշալի նկարներ և տեսահոլովակներ են նկարում: Ահա և մեր նախընտրածներից մի քանիսը։ Ուսումնասիրեք նկարները, սովորեք մի քանի բան, տեսեք, թե ինչ է հնարավոր անել աշխարհի ամենատարածված ֆոտոապարատով։