Saturday, March 28, 2015

Apple-ի գլխավոր տնօրենը իր ողջ կարողությունը կնվիրաբերի բարեգործության համար

Ամերիկյան Apple ընկերության տնօրեն Թիմ Կուկը ծրագրում է իր ամբողջ կարողությունը  նվիրաբերել բարեգործական նպատակներով։


Fortune թերթին տված հարցազրույցում Թիմը հայտարարել է, որ մտադիր է փոխանցել իր ողջ ունեցվածքը բարեգործության համար՝ հաշվեհամարներից հանելով միայն իր 10-ամյա զարմիկի կրթության համար նախատեսված գումարը: Apple-ի տնօրենը մտադիր է միլիոնավոր դոլարներ տրամադրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ԱՄՆ-ում միգրացիոն համակարգի բարեփոխումների համար:

Fortune-ը Թիմ Կուկի ամբողջ կարողությունը գնահատվում է 800 մլն. դոլար:


Կուկն արդեն սկսել է ներդրումներ անել տարբեր բարեգործական հիմնադրամներում:

Այս տարվա փետրվարին Apple-ը դարձավ աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 700 մլրդ դոլարը։ Apple-ը պահպանում է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը 2013 թվականից։