Monday, March 16, 2015

TSU․ սոցիալական ցանց, որը վճարում է

Tsu սոցիալական ցանցը հասանելի է 2014 թվականի չորրորդ եռամսյակից, այն վճարում է իր օգտատերերին գրառումներ անելու, նկարներ ներբեռնելու, մեկնաբանություններ թողնելու ինչպես նաև ընկերներին կայք հրավիրելու համար։ 


Վճարումը կատարվում է գովազդից ստացված եկամտի շնորհիվ։ Նախագծի հիմնադիր Սեբաստյան Սոբչակի խոսքով` Tsu-ն պահում է  գովազդներից ստացված  եկամտի 10%-ը, իսկ 90%-ը վերադարձնում օգտատերերին։ Գրառումների դիմաց վճարման չափը կախված է մի քանի գործոններից՝ օգտատիրոջ ակտիվությունից, հավաքած լայքերից և այլն։ Ընդամենը 1 շաբաթվա ընթացքում Tsu-ն հավաքել է ռեկորդային թվով՝ ավելի քան 1 մլն օգտատերեր: Սոցկայքը հասանելի է նաև iOS և Android օպերացիոն համակարգերի համար:

Օգտատիրոջ էջում ցուցադրվում է, թե որքան է նա աշխատել իր գրառումներով։



Tsu սոցիալական ցանցում կարող եք գրանցվել այս հղումով։ Բարի աշխատանք Tsu-ում։