Wednesday, March 4, 2015

Ինչ առանձնահատկություններ է Samsung-ը պատճենել iPhone 6-ից

Հարավկորեական Samsung ընկերությունը MWC 2015 կոնգրեսի շրջանակներում ներկայացրեց Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոնները: Ներկայացուցիչների պնդմամբ՝ երկու սարքավորումներն էլ կարող են «իրական հեղափոխություն» առաջացնել սմարթֆոնների շուկայում։ Սակայն Galaxy S6-ի առաջին լուսանկարները հաստատում են այն փաստը, որ Samsung ընկերությունը հերթական անգամ կրկնօրինակել է Apple-ի կողմից արտադրվող՝ մեծ պահանջարկ վայելող iPhone 6 սարքի դիզայնը։


Որոշակի հեռանկարանային դիրքից Samsung Galaxy S6-ը գրեթե անհնար է տարբերել iPhone 6-ից։ Galaxy S6-ի ստորին մասն այնքնան նման iPhone 6-ին, որ մարդիկ հեշտությամբ կարող են շփոթել երկու սարքավորումները։ Իհարկե Samsung-ը ամբողջությամբ չի կրկնօրինակել iPhone 6-ին։ Օրինակ՝ էլեկտրոդինամիկական բարձրախոսի «վանդակները» չեն պատճենվել iPhone 6-ից, այլ պատճենվել են iPhone 5-ից և 5S-ից, միկրոֆոնի անցքը, ի տարբերություն iPhone 6-ի, տեղափոխվել է աջ կողմ։ Չեն պատճենվել նաև USB-անցքի կողքում գտնվող Apple-ի ֆիրմային պտուտակները։


Առաջին հայացքից Galaxy S6-ը և iPhone 6-ը նման են ինչպես ջրի երկու կաթիլ։ Երկու սարքավորումներում էլ տեսախցիկը դուրս է եկած պատյանից, իսկ SIM քարտի անցքը և անջատման կոճակը գրեթե անհնար է տարբերել։ SIM քարտի ծերպը նույնպես պատրաստված է Apple-ին հատուկ ոճով՝ մետաղական «սկուտեղով», որը հանվում է հատուկ ասեղի օգնությամբ։ Նույնիսկ ականջակալներն ակնհայտորեն նման են Apple-ի ֆիրմային EarPods-ին։


Սակայն միայն դիզայնը չէ, որ Samsung-ին հաջողվել է կրկնօրինակել։ Հարավկորեական ընկերությունը ներկայացրել է իր Samsung Pay վճարային համակարգը՝ Apple Pay-ի նմանօրինակին։ Ավելի վաղ՝ Samsung-ը գնել էր ամերիկյան սկսնակ LoopPay ընկերությունը՝ բջջային վճարումների՝ մասնավորապես Apple Pay-ի և Google Wallet-ի հետ մրցակցելու համար։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը, սակայն գործարքի արժեքը չի հաղորդվել։


Կրկնօրինակվել է նաև ստանդարտ ստեղնաշարը։