Sunday, June 21, 2015

iOS 9-ի ամենատպավորիչ ֆունկցիաները

WWDC 2015-ի շրջանակներում Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց iOS 9 բջջային օպերացիոն համակարգի թեստային տարբերակը: Այն համալրվել է մի շարք նոր հնարավորություններով։



Վերջնական տարբերակի նախաշեմին կփորձենք ինֆորմացնել օգտատերերին՝ iOS 9-ի թաքնված հնարավորությունների և ֆունկցիաների մասին։ iOS 9-ը տեղադրելու համար անհրաժեշտ է ընդամենը 1.3GB ազատ տարածություն, ի տարբերություն iOS 7-ի և iOS 8-ի, որոնք զբաղեցնում են գրեթե 4GB տարածություն։

Ֆունկցիա՝ նամակներին արագ պատասխանելու համար (բոլոր հավելվածներում)


iOS 9-ում հնարավոր կլինի պատասխանել նամակներին ցանկացած վայրից՝ առանց մուտք գործելու հավելված։


Մանրամասներ՝ մարտկոցի սպառման մասին


Այժմ կարգավորումներ բաժնում հասանելի է մարտկոցի սպառման և աշխատանքի մասին մանրամասն մենյու։


Նոր հավելված՝ iCloud Drive


iOS 9-ում Apple-ն ավելացրել է iCloud Drive-ը։ Այն ամբողջական հավելված է՝ ֆայլերի հետ աշխատելու համար։ Վերջնական տարբերակի թողարկումից հետո ծառայությունն էլ ավելի ֆունկցիոնալ կդառնա։ 


Ընդլայնված որոնում՝ կարգավորումներում


iOS 9-ը թույլ է տալիս արագ գտնել անհրաժեշտ կարգավորումները՝ ներկառուցված նոր որոնման համակարգի շնորհիվ։


Փոքրատառեր


iOS 9-ում, ստեղնաշարի վրա, այժմ կան նաև փոքրատառեր։ Մինչև iOS 8՝ Apple-ի բոլոր օպերացիոն համակարգերում տառերը միայն մեծատառ էին, ինչը շփոթություն էր ստեղծում հատկապես տարեց օգտատերերի մոտ։


Անջատել փոքրատառերը


Փոքրատառերն անջատելու համար անհրաժեշտ է կարգավորումներից մտնել Универсальный доступ մենյուն, այնուհետև ստեղնաշարերի բաժնից անջատել «Клавиши в нижнем регистре» կետը։


Արագ scroll՝ լուսանկարներում


Բացեք ցանկացած լուսանկար և էկրանի ներքևի հատվածում կնկատեք մատնապատկերներից կազմված ժապավեն։ Շարժեք այն աջ կամ ձախ, որպեսզի արագ թերթեք նկարները։

Արագ վերադարձ նախորդ հավելվածին


iOS 9-ում հավելվածների ձախ անկյունում ավեալցել է նոր կոճակ՝ «Back to ...»։ Այժմ անցումը մեկ հավելվածից մյուցին հնարավոր է մեկ հպումով։ 


Տեսահոլովակի մասշտաբավորում


iOS 9-ում տեսահոլովակներ դիտելիս հնարավոր է ուզած չափով մոտեցնել պատկերը, օգտագործելով 2 մատներով ժեստը (pinch to zoom)։


Կցորդիների տեղադրում Mail-ում


Mail հավելվածը iOS 9-ում թույլ է տալիս տեղադրել ցանկացած կցորդներ: Անհրաժեշտ է միայն մատը սեղմած պահել դատարկ դաշտում։


Ֆայլերի պահպանում iCloud Drive-ում


Mail հավելվածը սովորել է պահպանել ցանկացած ֆորմատի ֆայլեր՝ ստանդարտ ամպային ծառայությունում։ Այժմ iPhone-ի և iPad-ի օգտատերերին ոչինչ չի խանգարում պահպանել և փոփոխել ֆայլերը iCloud Drive-ում։


Թաքցնել մի քանի լուսանկար միանգամից


Նկարների հավելվածը iOS 9-ում թույլ է տալիս թաքցնել միանգամից մի քանի լուսանկարներ: Ընտրում եք նկարները, և սեղմում «Скрыть»։


Միացնել LED լուսարձակիչը տեսաձայնագրման ընթացքում


Տեսախցիկի հավելվածում արդեն հնարավոր է միացնել LED լուսարձակիչը, երբ նկարահանում  եք տեսահոլովակ։


Ուղարկել ավելի քան 5 լուսանկար՝ փոստով


Mail հավելվածը այժմ կարող է ուղարկել ավելի քան 5 լուսանկար միանգամից։ Apple-ը հանել է այդ սահմանափակումը iOS 9-ում։


Ինքնապտտման կողպման փոխարեն՝ ձայնի անջատում


Մինչև iOS 8՝ բոլոր օպերացիոն համակարգերում կողքամասի կոճակը կատարում էր ձայնի անջատման ֆունկցիա։ iOS 9-ում ձայնի անջատման ֆունկցիան հնարավոր է փոխարինել ինքնապտտման կողպման ֆունկցիայի  հետ։ Այն հասանելի է կարգավորումների «Основные» բաժնում։


Նշել միանգամից մի քանի լուսանկար


Apple-ն ավելացրել է նոր ժեստ՝ մի քանի լուսանկար միանգամից ընտրելու համար։ Պարզապես անհրաժեշտ է մատը սեղմած պահել պատկերների վրա և սահեցնել։



«Մեկնաբանել» նկարները Mail հավելվածում


iOS 9-ի փոստային հավելվածի մեջ ավելացել է նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս «մեկնաբանել» լուսանկարները։ Օգտատերերը կարող են գրել նկարի վրա, թողնել ստորագրություն, փոփոխություններ կատարել և այլն․․․ Խմբագրելու համար անհրաժեշտ է մատով սեղմած պահել նկարի վրա և ընտրել Markup։


«Ավտոկողպման» նոր ինտերվալ՝ 30 վայրկյան


Շատերի կողմից սպասված ֆունկցիա։ Այն հասանելի է կարգավորումների «Основные» բաժնում։


Կլոր կոճակներ


Apple-ի դիզայներները iOS 9-ում որոշակի փոփոխություններ են կատարել։ Այժմ կոճակները կլորացված անկյուններ ունեն։


Նոր ստանդարտ widget՝ մարտկոցի մասին ինֆորմացիայով


iOS 9-ում ավելացել է widget, որը ցույց է տալիս բջջային սարքի և Apple Watch-ի մարտկոցի տոկոսային մակարդակը։


Նոր ստանդարտ հավելվածներ


iOS 9-ում ավելացել են 3 հավելվածներ, որոնց տեղադրումը նախկինում ըստ ցանկության էր։ Դրանք են՝ Find my Friends-ը, Find my iPhone-ը և iCloud Drive-ը։