Վերջին օրերին Windows 10-ը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Բանն այն է, որ Microsoft ընկերությունը հուլիսի 29-ին պաշտոնապես կթողարկի Windows 10 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը։
Օր առաջ ընկերությունը որոշել է օգտատերերին բաշխել օպերացիոն համակարգի թարմացումը։ Այն ավտոմատ կերպով արդեն ներբեռնվել է այն Windows 7-ով և Windows 8.1-ով աշխատող համակարգիչների մեջ, որոնք միացված են համացանցին ու գտնվում է $windows.~BT թղթապանակում՝ 5.72 GB ծավալով (ի դեպ՝ թղթապանակը թաքնված է (hidden folder))։
Ենթադրվում է, որ Microsoft-ը նման քայլի է գնացել սերվերների ծանրաբեռնվածությունից ու անջատումներից խուսափելու համար։ Նոր օպերացիոն համակարգը հուլիսի 29-ին ավտոմատ կերպով կտեղադրվի համակարգիչներում։