Thursday, July 30, 2015

Ինչպես ներբեռնել Windows 10-ը և թարմացնել համակարգիչը՝ առանց անձնական ֆայլերը կորցնելու

Microsoft կորպորացիան Windows 10-ի պաշտոնապես թողարկումից օր առաջ  որոշեց բաշխել օպերացիոն համակարգի թարմացումը։ Մեկ տարվա ընթացքում Windows 10-ը բոլոր օգտատերերի համար հասանելի կլինի անվճար։


Ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, որ Windows 10-ը ամրագրած ոչ բոլոր օգտատերերը կկարողանան թարմացնել այն հուլիսի 29-ին։ Օգտատերերի զգալի մասը նույնիսկ չի ստացել ամրագրման մասին ծանուցում։

Ինչևէ, եթե դուք չեք ստացել Windows 10-ը և չեք ցանկանում սպասել անորոշ ժամանակով, ապա կարող եք ներբեռնել թարմացումը Microsoft-ի պաշտոնական կայքից և տեղադրել այն։ MediaCreationTool-ի օգնությամբ Windows 10-ը ավտոմատ կերպով կներբեռնվի և կտեղադրվի համակարգչում՝ առանց բարդ կարգավորումների։ Ներբեռնման և տեղադրման գործընթացը կարող է տևել 1-4 ժամ՝ կախված ինտերնետի և համակարգչի արագությունից։



  • Անձնական ֆայլերը և ծրագրերը համակարգչից չեն ջնջվում
  • Windows 10-ի թարմացումը հասանելի է անգամ ոչ լիցենզիոն (пиратский) Windows-ներին
  • Windows 10-ը կլինի Microsoft-ի վերջին օպերացիոն համակարգը