Monday, May 5, 2014

Ռուսաստանում 16-ամյա երիտասարդը մահացել է iPad պլանշետի պատճառով

Ողբերգությունը տեղի է ունեցել Նովի Ուրենգոյ քաղաքում, երբ տղան լոգանք է ընդունել իր iPad պլանշետով։ 


Նա երկար ժամանակ չի արձագանքել դռան թակոցներին, որից հետո ծնողները դուռը կոտրել են ու ներս մտել։ Տղային գտել են մահացած։ Ջրով լի լոգակոնքի մեջ է եղել հոսանքին միացված iPad պլանշետը։


Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառը հանդիսացել է հոսանքահարումը։