Sunday, May 4, 2014

Ինչպես տեղադրել WhatsApp iPad-ի կամ iPod-ի վրա (առանց jailbreak)

WhatsApp-ը iPad-ի մեջ տեղադրելու համար մեզ պետք է.
  • iPad
  • iPhone
  • համակարգիչ
  • iFunbox

Քայլ 1. Ներբեռնում iFunBox ծրագիրը և տեղադրում համակարգչի մեջ։

Քայլ 2. Բացում ենք iTunes-ը ծրագիրը և ներբեռնում WhatsApp մեսենջերը App Store-ից։


Քայլ 3. Բացում ենք թղթապանակը, որտեղ գտնվում է 2-րդ քայլում ներբեռնած IPA-ֆայլը (WhatsApp-ը).

    Mac-ի համար: ~/Music/iTunes/iTunes Media/Mobile Applications/
    Windows-ի համար: C:\Users\user\My Music\iTunes\iTunes Media\Mobile Applications\

Քայլ 4. Միացնում ենք iPad-ը կամ iPod-ը համակարգչին և բացում iFunBox-ը։

Քայլ 5 Սեղմում ենք Install App, նշում WhatsApp-ը, և սեղմում open/открыть։


Քայլ 6 Սպասում ենք մինչև WhatsApp-ը տեղադրվի iPad/iPod-ի մեջ։

Քայլ 7. Միացնում ենք iPhone-ը (արդեն ակտիվացված WhatsApp-ով) համակարգչին։

Քայլ 8 Բացում ենք iFunBox-ը։ Ձախ անկյունում սեղմում User Application և ընտրում WhatsApp։


Քայլ 9. Պատճենում ենք (copy) Documents և Library թղթապանակները, ապա պահում համակարգչի desktop-ի վրա։

Քայլ 10 Անջատում ենք iPhone-ը համակարգչից և միացնում iPad-ը կամ iPod-ը։

Քայլ 11 Կրկին բացում ենք iFunBox-ը, ձախ անկյունում սեղմում ենք User Application և ընտրում WhatsApp։

Քայլ 12. Ջնջում ենք Documents ու Library թղթապանակները և պատճենում desktop-ից՝ 9-րդ քայլում պահված Documents ու Library թղթապանակները։

Քայլ 13 Բացում ենքWhatsApp-ը ու վայելում։