FileMaster–ը բավականին հայտնի և սիրված ծրագիր է։ Այն թույլ է տալիս պահպանել ցանկացած ֆորմատի ֆայլ iPhone–ի, iPad–ի և iPod–ի մեջ։
- Համակարգիչ
- iDevice (iPhone, iPad, iPod...)
- Ինտերնետ (iDevice-ն ու համակարգիչը պետք է միացված լինեն նույն ինտերնետին)
Քայլ 1. Ներբեռնում ենք FileMaster ծրագիրը AppStore-ից և բացում։
Քայլ 2. Համակարգչի բրաուզերից մտնում ենք http://192.168.0.100:8000 հասցեով (ձեզ մոտ թվերը կարող են ուրիշ լինել)։
Քայլ 3. Սեղմում ենք "Start upload" կոճակը, նշում ֆայլերը, որոնք ցանկանում ենք պահպանել iDevice–ի մեջ և սպասում մինչև վերբեռնումն ավարտվի։