Friday, January 1, 2016

Mузыка ВKонтaкте – անվճար բեռնիր երաժշտություն

2015 թվականի սկզբին ВКонтакте սոցիալական ցանցը հեռացրեց երաժշտություն լսելու ֆունկցիան իր հավելվածից։ Փակել հասանելիությունը երաժշտությանը ստիպեց ամերիկյան Apple ընկերությունը, հակառակ դեպքում սպառնալով հեռացնել հավելվածը App Store–ից։ 


Չնայած այն բանի, որ Apple–ը սահմանափակեց հավելվածի հնարավորությունները` ամիսներ անց ծրագրային ապահովման մշակողները միանգամայն օրինական ճանապարհով թողարկեցին նոր հավելված` նույն հնարավորություններով։


Mузыка ВKонтaкте հավելվածը վերադարձնում է սոցիալական ցանցում երաժշտություն լսելու հին ու բարի ֆունկցիան, ընդ որում` թույլ է տալիս պահպանել երգերը սարքավորման հիշողության մեջ և լսել ինտերնետի բացակայության դեպքում։


ВКонтакте սոցիալական ցանցը գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը ոչ միայն ընկերների հետ շփվելու և խաղեր խաղալու հնարավորություններով, այլ նաև անվճար երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու հարմարավետ ֆունկցիայով։ Այժմ Mузыка ВKонтaкте հավելվածի շնորհիվ հնարավոր է ներբեռնել և անցանց (offline) լսել սիրելի երգացանկը։

Ներբեռնել Mузыка ВKонтaкте հավելվածը App Store–ից