Ubuntu-ն (զուլուսերենից թարգմանաբար՝ մարդկայնություն) ազատ ծրագրավորման կոդով գրված օպերացիոն համակարգ է՝ հովանավորված Canonical ընկերության կողմից։ Այն Debian GNU/Linux-ի վրա հիմնված բաշխում է (distributive), որը օգտագործում է Unity աշխատանքային միջավայրը։

Ի դեպ՝ 2013 թ․ Չինաստանն ընտրել է Ubuntu-ն որպես երկրի հիմնական օպերացիոն համակարգ (հրապարակվել է հատուկ տարբերակ՝ Ubuntu Kylin)։ Ուբունտուն տարածվում է սերվերային և հասարակ սկզբնադիր ծրագրերով հանդերձ։ Դրանք տեղադրվում են համակարգիչների վրա DVD սկավառակի կամ USB կրիչի միջոցով։
Այժմ Ուբունտուի ամենավերջին տարբերակը 15.10-ն է։
Քայլ 2. Ներբեռնում ենք Universal USB Installer ծրագիրը՝ USB կրիչի վրա ձայնագրելու, կամ Nero ծրագիրը՝ DVD սկավառակի վրա ձայնագրելու համար։
USB կրիչի վրա ձայնագրելու համար
- բացում ենք Universal USB Installer ծրագիրը
- step 1-ում ընտրում ենք Ubuntu-ն
- step 2-ում նշում ենք առաջին քայլում ներբեռնած ֆայլը
- step 3-ում ընտրում ենք USB կրիչը
- սեղմում ենք Create